top of page

«Հաղթանակ» դաշինքի ավագանու անդամների հետ կապը կորել է

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 17, 2025
  • 1 min read

«Հաղթանակ» դաշինքի 3 անդամների տներում արդեն ավելի քան երկու ժամ է՝ շարունակվում են խուզարկությունները: Դաշինքի անդամները կորցրել են կապը ավագանու անդամների հետ:

Դաշինքի մամուլի խոսնակ Հրանտ Ավետիսյանը ասաց, որ իրենց չի հաջողվել կապ հաստատել ավագանու անդամների հետ, հասկանալ՝ ինչ են փնտրում իավապահները վերջիններիս տանը։ Ասաց՝ տեղեկություն չունեն նաև հնարավոր ձերբակալությունների մասին:

Արդյոք խուզարկությունները իշխանությունների հերթական քաղաքական հետապնդո՞ւմն են ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ։

Ավետիսյանն ասաց. «Այդ ամենի պատասխանը կարող եմ ունենալ, երբ հասկանամ՝ ինչի համար են ավագանիների տուն այցելել»:

1/3158
bottom of page