Կրթական 4 ծրագիր, 2 մագիստրատուրա և պետական աշխատանք՝ նույն տարիներին. նախարար Ավանեսյանի կենսագրությունը. «Ժողովուրդ»
- Lilit

- 2 hours ago
- 1 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի պաշտոնական կենսագրության մեջ ներկայացված կրթական և աշխատանքային ուղին, դրանց ժամանակային համադրումը և հաջորդականությունը առաջացնում են հարցեր, որոնք դուրս են անձնական կենսագրության շրջանակից և մտնում են հանրային հաշվետվողականության դաշտ։
«Ժողովուրդ» օրաթերթի հետաքննությունը հիմնված է նախարարի պաշտոնական կենսագրության մեջ հրապարակված տվյալների, դրանց համադրման, ինչպես նաև նախարարին ուղարկված պաշտոնական հարցման և ստացված պատասխանի վրա։
Մագիստրատուրա՝ առանց կրթական աստիճանի
Պաշտոնական կենսագրության համաձայն՝ 1997-2003 թվականներին նախարարն ուսանել է Երևանի պետական համալսարանում և ստացել քաղաքացիական իրավունքի մագիստրոսի կոչում։
Միաժամանակ կենսագրության մեջ բացակայում է բակալավրի աստիճանի վերաբերյալ որևէ տվյալ։ Մինչդեռ ՀՀ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքով, ինչպես նաև միջազգային կրթական չափորոշիչներով, մագիստրատուրա ընդունվելու պարտադիր նախապայման է բակալավրի կրթություն ստանալն ու ավարտելը։
Վերոնշյալի վերաբերյալ նախարարին ուղղված հարցումը մնացել է առանց պարզաբանման։




















