«Մի ծրարից երկու անգամ 7 համար հանողներն Էնպես էին ուրախացել, ոնց որ թուրքից ու ադրբեջանցուց Շուշին ազատագրած լինեին կամ Կարսն ու Սուրմալուն». Տեր Վրթանեսը՝ ՔՊ-ի մասին
- Lilit

- 5 days ago
- 1 min read

«Ես մինչև այսօր ՔՊ-ի պաստառներն եմ տեսնում, վարչական ռեսուրսներն ու ամբողջ ՔՊ-ի կազմն եմ տեսնում փողոցներում ու հասկանում եմ՝ ընտրություններն արդար չէին: Պետք է Թալինի քաղաքապետ Տավրոսն ընտրվեր: Էջմիածնի վերջին հավաքին ամենաշատը Թալինից է մարդ եղել: Արդար չէր Տավրոսի նկատմամբ»,- ասաց Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանը՝ անդրադառնալով Վաղարշապատ համայնքում նոյեմբերի 16-ին տեղի ունեցած ընտրություններին:
Տեր Վրթանեսի խոսքով՝ Վաղարշապատի ընտրությունները ընտրություն կեղծելու դասական օրինակ էր.
«Որ ծրարից երկու անգամ համար 7 են հանում, թոշակառուներին ընտրատեղամաս են բերում՝ համար 7 գրած ավտոներով, ընտրական խցերում, բացի ընտրողից, մնում էր ՔՊ-ական պատգամավորները լինեին: Նիկոլն ու իր թիմը գերազանցեցին ընտրությունները կեղծելու իրենց պրոֆեսիոնալիզմով: Այս ընտրություն կեղծելը վկայում է այն մասին, որ իրավունք չունեն առավել ևս եկեղեցու գործերին խառնվել: Ոնց որ թուրքից ու ադրբեջանցուց Շուշին են ազատագրել կամ Կարսն ու Սուրմալուն, այնպես էին ուրախացել: ՔՊ-ն դրանից առաջ էլ Էջմիածնում իր մարդն ուներ, հիմա էլ ունի, ի՞նչ է փոխվել: Ոչ մեկն էլ իրենց երևակայած քանակի ձայն չի տվել իրենց: Ինձնից լավ գիտեն՝ ընտրությունը ոնց են կեղծել»:




















