Իշխանությունը «Սրբազան պայքարի» գործով ապօրինի կшլանավորված Լիդյա Մանթաշյանի նկատմամբ նnղկալի պահվածք է դրսևորում․ Տիգրան Աբրահամյան
- Lilit

- 2 days ago
- 1 min read

Իշխանությունը «Սրբազան պայքարի» գործով ապօրինի կալանավորված Լիդյա Մանթաշյանի նկատմամբ նողկալի պահվածք է դրսևորում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Թեև այս ընթացքում տարբեր անձանց մասով խափանման միջոցի փոփոխություններ է եղել, սակայն Լիդիայի մասով իշխանության որոշումը չփոխվեց` կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվեց:
Այստեղ կալանքը ոչ միայն որպես պատժի միջոց է կիրառվում, այլ նաև ճնշման մեծացում Բագրատ Սրբազանի դեմ:
Իշխանության սցենարը մարդանց ահաբեկիչ հռչակելու գործում չաշխատեց և հիմա փորձ է արվում էժան քայլերով մարդկանց տարբեր բնույթի վնասներ հասցնել:
Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»,-գրել է նա:




















