top of page

Ադրբեջանը շուտով կվերսկսի Թեհրանում իր դեսպանատան գործունեությունը

  • Writer: Lilit
    Lilit
  • Mar 29, 2024
  • 1 min read
ree

Ադրբեջանը շուտով կվերսկսի Իրանի մայրաքաղաք Թեհրանում իր դեսպանատան գործունեությունը։ 

Այս մասին ISNA գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության իրազեկ աղբյուրը:

«Դրական պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցության ընդլայնման ուղղությամբ։  Օրակարգում է նաև երկու երկրների ներկայացուցիչների միջև դիվանագիտական և պաշտոնական հանդիպումների անցկացումը»,- նշում է զրուցակիցը։

Հիշեցնենք, որ Թեհրանում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունը դադարեցրել է իր գործունեությունը անցած տարվա հունվարին դեսպանատան վրա զինված հարձակումից հետո, որի հետևանքով մեկ մարդ զոհվել, ևս երկուսը վիրավորվել են։

bottom of page