Բաքվում գերիների մասով շատ բան կախված է միջազգային հանրության ճնշումներից և առանձին դերակատարների կամքից
- Lilit

- 6 hours ago
- 1 min read

Ադրբեջանական դատարաններում հայերի նկատմամբ կեղծ դատավարությունները եզրափակիչ փուլ են մտել, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Ինչպես և կանխատեսելի էր, դատախազները բոլորի նկատմամբ մեծ պատժաչափեր են պահանջել, մյուս կողմից էլ պարզ է, որ տեղի ունեցողն ամբողջությամբ քաղաքական պրոցես է և իրադարձությունների հետագա ընթացքը` անկախ պատժաչափերից, կարող է այլ հուն մտնել:
Մեր հայրենակիցները, բնականաբար, իրենց մեղավոր չեն ճանաչում և այս ողջ ընթացքում, խիստ սահմանափակ հնարավորությունների պայմաններում, փորձել են իրենց դիտարկումները ներկայացնել:
ՀՀ-ի կողմից միայն խիստ խորհրդանշական քայլերի և հայտարարությունների պայմաններում, շատ բան էլ կախված է միջազգային հանրության ճնշումներից և առանձին դերակատարների կամքից:
Ազատություն Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերին», - գրել է նա:




















