top of page

Գները Rolex, Patek Philippe եւ Audemars Piguet ժամացույցների երկրորդային շուկայում իջնում են

  • Writer: Lilit
    Lilit
  • Jan 8
  • 1 min read

ree

Bloomberg-ի Subdial Watch ժամացույցներիինդեքսը հետեւում է լյուքս կարգի օգտագործվածժամացույցների գներին, մասնավորապես՝ամենից շատ վաճառվող 50 ամենաշատվաճառվող մոդելներին տրանզակցիայիարժեքով։ Առաջատար շվեյցարական բրենդները, ներառյալ Rolex-ը, Patek Philippe-ը եւ Audemars Piguet-ն, 2024թ. բախվել են երկրորդայինշուկայում գների իջեցման՝ հասնելով պատմականնվազագույնին երեք տարվա ընթացքում։ Անցածտարի մոտ 6 տոկոս գնանկումը ամենացածրն է2021-ից ի վեր։

Լուրը հայտնվել է այն բանից հետո, երբ պարզվելէ, որ Rolex-ը 2025թ. կբարձրացնի իրժամացույցների գները ԱՄՆ-ում եւ ՄեծԲրիտանիայում։ Քանի որ գները կբարձրանանRolex-ի ապագա թողարկումների համար, թվում է, թե հին մոդելները կարող են կորցնել իրենցարժեքավորությունը:

Չնայած դրան՝ Bob's Watches-ը անցյալ տարիհայտնել էր, որ Vintage Rolex ժամացույցներըդեռեւս հայտնի են օգտագործվածժամացույցների շուկայում, որտեղ այնպիսիմոդելներ, ինչպիսիս է «Batman»-ը, ցույց է տվելկայուն աճ՝ 10 տոկոս, «Pepsi»-ն՝ 134,8, իսկ Polar-իգինը աճել է 157 տոկոսով։

Ինդեքսը ցույց է տվել, որ հանրահայտ Rolex մոդելները տարվա ընթացքում էժանացել ենմիջինը մոտ 5 տոկոսով, Patek-ը՝ 4, AP-ը՝ 7,5 տոկոսով։

Համավարակի ժամանակ 2020 եւ 2021թթ. գներըկտրուկ աճել են՝ հասնելով աննախադեպմակարդակի։ Բայց քանի որ համաճարակը մարելէ, կտրուկ վերադարձ է գրանցվել՝ սկսած 2022թ. ապրիլից: Չնայած օգտագործվածժամացույցների գների անկումը 2024թ. այնքան էլէական չէր, գների իջեցումը դեռեւս լուրջ է: Cartier-ն ժամացույցների միակ բրենդն է, որիօգտագործված ժամացույցների գները վերջիներկու տարվա ընթացքում աճել են 4 տոկոսով՝պայմանավորված ավելի նրբաճաշակժամացույցների հանդեպ հավաքորդներիհետաքրքրությամբ:

bottom of page