ԿԳՄՍ նախարարը՝ «Ադրբեջան» բառը փակած և այդ պատճառով տուգանված դահուկորդի մասին
- Lilit

- 1 day ago
- 1 min read

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ սպորտը պետք է մնա սպորտի շրջանակում, և մրցումների ընթացքում կարևոր է հնարավորինս պահպանել արդար և ազնիվ սպորտի բոլոր կանոնները։ Նա նշել է, որ նախարարությունը տեղյակ է իտալական Tour de Ski մրցաշարում տեղի ունեցած իրավիճակից, երբ հայ մարզիկի մարզահագուստի վրա «Ադրբեջան» բառը փակվել է կպչուն ժապավենով։
Նախարարի խոսքով՝ նախարարությունը գրավոր հարցում է ուղարկել Հայաստանի ֆեդերացիային՝ իրավիճակը առավել մանրամասն պարզաբանելու նպատակով։ Նա ընդգծել է, որ պարզաբանումը ստանալուց հետո կհասկանան հաջորդ քայլերի ձեռնարկման նպատակահարմարությունը։
«Մեր երկիրը նախաձեռնել է մի քանի կարևոր միջազգային կոնվենցիաների վավերացում այդ ուղղությամբ: Կարևոր եմ համարում, որ այդ բոլոր կանոնները առաջին հերթին պահպանվեն մասնակցող բոլոր կողմերի կողմից: Դիմել ենք Հայաստանի ֆեդերացիային՝ հասկանալու համար, թե ինչ չափի տուգանքի մասին է խոսքը և արդյոք որակազրկման հարց կարող է քննարկվել, թե ոչ: Այդ պատասխանից կախված, կորոշենք մեր գործողությունները»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։




















