top of page

Նիկոլ Փաշինյանն էներգետիկայից չի հասկանում, նա թույլ ղեկավար է ու ոչ մասնագետ. Մարիաննա Ղահրամանյան

  • Writer: Lilit
    Lilit
  • 1 day ago
  • 1 min read

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների, ՀՀ-ում ընտանիք չկա, ում Փաշինյանը սուտ չի ասել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեր Ձևով» շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը:

«Իսկ ո՞րն էր պատճառը, որ անցած տարի չկային այս հոսանքազրկումները, իսկ այս տարի կան:

Մեկ բան է փոխվել` նշանակվել է ոչ պրոֆեսիոնալ կառավարիչ, որն արգելել է պլանային աշխատանքերը բազմաթիվ հասցեներում և աշխատանքից հեռացրել է քաղաքի գրեթե բոլոր էներգետիկ շրջանների մասնագետ պետերին:

Անցած տարվա 45 մլրդ դրամ ներդրման տեղն էլ արել է 25 մլրդ դրամ ներդրում, այսինքն ինքն է թերակատարել:

Նիկոլ Փաշինյանը էներգետիկայից չի հասկանում, նա թույլ ղեկավար է ու ոչ մասնագետ»,-գրել է նա:

1/3085
bottom of page