ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում բարձրաստիճան պաշտոնանկություն է սպասվում
- Lilit

- Jan 17
- 1 min read

168-ի տեղեկություններով` ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում բարձրաստիճան պաշտոնանկություն է սպասվում։ «Իր պաշտոնին հրաժեշտ կտա ոստիկանության պետ Արամ Ղազարյանը, ով ամիսներ առաջ` 2025 թվականի հունիսի 3-ից էր զբաղեցնում ոստիկանության պետի պաշտոնը` փոխարինելով Արամ Հովհաննիսյանին։
Մեր տեղեկություններով` Արամ Ղազարյանի փոխարեն ՀՀ ոստիկանապետ կնշանակվի Փրկարար ծառայության ղեկավար, ոստիկանության պետի տեղակալ Կամո Ցուցուլյանը։ Հենց նա էլ վաղը Նիկոլ Փաշինյանին կուղեկցի Չարենցավանում»,- գրում է լրատվամիջոցը։




















