top of page

Մեգան Մարքլը չի ցանկանում շփվել Հարիի զարմիկների հետ՝ Էփշտեյնի հետ կապված սկանդալի ֆոնին

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 4, 2025
  • 1 min read

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը «հեռու կմնա» արքայազն Հարիի զարմիկներից՝ նրանց հոր՝ արքայազն Էնդրյուի հետ կապված սկանդալի պատճառով: Այս մասին հայտնում է  The Mirror պարբերականը, փոխանցում է gazeta.ru-ն:

Թագավորական փորձագետ Դունկան Լարկոմբը հայտարարել է, որ Մեգան Մարքլը կցանկանար «հեռու մնալ» արքայադուստրերից՝ Բեատրիսից և Եվգենիայից, քանի որ նրանց հայրը կապ ունի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի հետ, որը դատապարտվել է սեռական բնույթի հանցագործությունների համար:

Սասեքսի դքսուհին չի աջակցի նրանց հասարակության առջև, քանի որ դա կարող է փչացնել նրա հեղինակությունը: Ընդ որում, արքայազն Հարրին չի կիսում կնոջ դիրքորոշումը, քանի որ «միշտ մտերիմ է եղել» զարմիկների հետ:

«Մեգանի հետ այստեղ տարաձայնություններ կան։ Ջեֆրի Էփշտեյնի հետ կապված իրավիճակը չափազանց նուրբ է, հատկապես Ամերիկայում»,-հայտարարել է տաբլոիդի զրուցակիցը։

1/3148
bottom of page