top of page

Փետրվարի 17-ին Փարիզում կկայանա Ուկրաինայի հարցով ԵՄ գագաթնաժողովը

  • Writer: Lilit
    Lilit
  • Feb 16
  • 1 min read

ree

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փետրվարի 17-ին «կհավաքի եվրոպական առանցքային երկրներին՝ քննարկելու եվրոպական անվտանգությունը», France Inter ռադիոյի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ Reuters-ի փոխանցմամբ՝ հանդիպմանը ներկա կլինեն Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Իտալիայի, Իսպանիայի և Դանիայի ղեկավարները։ Ակնկալվում է, որ Դանիան կներկայացնի սկանդինավյան և բալթյան երկրները։

Փարիզում կայանալիք գագաթնաժողովում Գերմանիան կներկայացնի կանցլեր Օլաֆ Շոլցը, գործակալությանը հայտնել են կառավարության աղբյուրները։ Աշխատանքային հանդիպումը նվիրված կլինի Ուկրաինային հետագա աջակցության ռազմավարության մշակմանը և ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախաձեռնած խաղաղ բանակցությունների վերաբերյալ Եվրոպայի դիրքորոշման համակարգմանը։

1/2946
bottom of page