Դատարանը մերժել է Էդգար Ղազարյանի խափանման միջոցի հարցը դռնբաց քննել, պատճառաբանել է, թե «նախաքննական գաղտնիք» է
- Lilit

- Feb 22
- 1 min read

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի խափանման միջոցի հարցըդատարանը մերժել է դռնբաց քննել։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արսեն Բաբայանը։
Նա նշեց՝ դատավորը պատճառաբանել է, թե «նախաքննական գաղտնիք» կա։
«Մենք միջնորդեցինք, որ նիստը դռնբաց անցկացվի, սակայն դատարանը որոշեց, որ այս փուլում դռնբաց չի կարող իրականացվել՝ նախաքննական գաղտնիությունից ելնելով։ Մենք, իհարկե, հիմնավոր ներկայացրեցինք, որ նախաքննական գաղտնիք, որպես այդպիսին, չկա, բոլոր գործողությունները, որոնք մեղսագրվում են Էդգար Ղազարյանին, հրապարակային են եղել, այսինքն՝ ֆեյսբուքյան գրառումներ են կամ հարցազրույցների ընթացքում արված արտահայտություններ են, բայց դատարանն այդպիսի որոշում ընդունեց»,- ասաց փաստաբանը։
Այժմ դատական նիստի ընդմիջում է հայտարարված։




















