top of page

Մայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ. Սուրենյան

  • Writer: Lilit
    Lilit
  • May 11
  • 1 min read

«Մայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ, 17-ից վերադառնում մայիս: Տրամադրվեք...». այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Նշենք, որ հանրապետության տարածքում մայիսի 11-13-ը առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։

Մայիսի 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքում մայիսի 11-12-ը կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, 13-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

1/2942
bottom of page