Ռուսաստանի Սվերդլովսկի մարզից 33 ադրբեջանցի է արտաքսվել
- Lilit

- Aug 11
- 1 min read

Հունվարից մինչև հուլիս ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի Սվերդլովսկի մարզից գրեթե 1000 միգրանտ-օրինազանց է արտաքսվել հայրենիք, գրում է tagilcity.ru-ն։
Արտաքսվածների մեծ մասը Կենտրոնական Ասիայի երկրների քաղաքացիներ են։ Այսպիսով, նշված ժամանակահատվածում Տաջիկստանից ավելի քան 400 մարդ, Ուզբեկստանից գրեթե 300 բնիկ և Ղրղզստանից ավելի քան 130 անօրինական ներգաղթյալներ են ուղարկվել հայրենիք։ Արտաքսվածների ցուցակում են նաև 33 ադրբեջանցի։ Վրաստանից, Եգիպտոսից և Չինաստանից ժամանած մի շարք օտարերկրյա քաղաքացիներ (1-ից 6 մարդ) նույնպես ստիպված են եղել լքել երկրի տարածքը։
Գերատեսչության տվյալներով՝ բոլոր արտաքսված անձինք Ռուսաստան են ժամանել աշխատանքի նպատակով, սակայն երկրում գտնվել են առանց օրինական հիմքերի։ Նրանք վռնդման կամ արտաքսման ընթացակարգին սպասել են օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր կալանքի մասնագիտացված կենտրոններում։




















