top of page

Ալիևը հայտարարել է Ադրբեջանի տարածքով Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումների վերացման մասին

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 21
  • 1 min read

ree

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Ադրբեջանի տարածքով Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումների վերացման մասին: Այս մասին Աստանայում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ մամուլի համար համատեղ հայտարարության մեջ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, հաղորդում է ԱՊԱ-ն:

«Պետք է նաև նշեմ, որ Ադրբեջանը վերացրել է Հայաստան բեռնափոխադրման բոլոր սահմանափակումները, որոնք գոյություն ունեին օկուպացիայից ի վեր, և առաջին նման տարանցիկ բեռը ղազախական հացահատիկի առաքումն էր դեպի Հայաստան։ Կարծում եմ՝ սա նաև լավ ցուցանիշ է այն բանի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը այլևս միայն թղթի վրա չէ, այլ նաև գործնականում», - հայտարարել է Ալիևը:

1/2940
bottom of page