Իշխանության պնդումներին ի պատասխան՝ Նարեկ Կարապետյանը հիշեցրեց, թե ովքեր են ընդգրկված ՔՊ ցուցակում
- Lilit

- 2 hours ago
- 1 min read

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը արձագանքեց իշխանության պնդումներին, թե ինքն «անկախ չէ» և «կապ ունի» նախկին իշխանությունների հետ։
«Ի՞նչ եք կարծում, հայկական ամենամեծ կապիտալ ունեցող ընտանիքը որևէ մեկից կախվա՞ծ է, թե՞ չէ։ Կարո՞ղ է այնպիսի մարդ լինել, ումից Հայաստանում Սամվել Կարապետյանը կարող է կախված լինել։ Մարդիկ, ովքեր այդպիսի պնդում են անում, չեն պատկերացնում իրերի դասավորվածությունը հողի վրա»,- ասաց Նարեկ Կարապետյանը։
«Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգողը հիշեցրեց նաև, թե ովքեր են ՔՊ-ի ցուցակում ընդգրկված.
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին համարը ՀԱԿ անդամ էր, երկրորդ համարը, իմ հիշելով, ՀՀԿ անդամ էր, երրորդը ԲՀԿ կողմնակից էր։ Հիմա իրենք «նախկի՞ն» են, ունե՞ն ազդեցություն։ Օրինակ՝ երկրորդ համարը ունի՞ ՀՀԿ-ից ազդեցություն, նժդեհականությունն իր վրա ազդու՞մ է, երբ ինքն Ադրբեջանից ցորեն է բերում»,- ՔՊ-ականներին հեգնանքով արձագանքեց Կարապետյանը։




















