top of page

Արդեն 3-րդ օրն է` Նարեկ Սամսոնյանը հացադուլում է. երկրում ստեղծված բռնատիրական կարգը թույլ չի տալիս առաջնորդվել միայն պայքարի դասական կանոններով. Աբրահամյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Jan 12
  • 1 min read


ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է. «Արդեն 3-րդ օրն է` Նարեկ Սամսոնյանը հացադուլում է: Նա այս պահին մենախցում է և միայն կարելի է պատկերացնել, թե ինչ զգացողությունների և դժվարությունների միջով է անցնում:

Շատերն այս քայլը ծայրահեղ համարեցին, սակայն մյուս կողմից` երկրում ստեղծված բռնատիրական կարգն ու իշխանության բերած խաղի պայմանները, թույլ չեն տալիս առաջնորդվել միայն պայքարի դասական կանոններով, որի դրսևորումներից մեկն էլ հացադուլն է:

Առողջություն, ուժ և ամուր նյարդեր Նարեկին` իր ընտրած ճանապարհը հաջող անցնելու և իր բարդությունները նպատակին ծառայեցնելու համար:

Ազատությո՛ւն Նարեկին, Վազգենին և մեր բոլոր քաղբանտարկյալներին»:

1/3145
bottom of page