top of page

Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան

  • Writer: Lilit
    Lilit
  • Jan 17
  • 1 min read

Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը հիվանդանոցից տեղափոխվել է ԱԱԾ մեկուսարան, այս մասին հայտնել է նրա պաշտպաններից Զարուհի Փոստանջյանը։

«Բժիշկն այնպիսի ախտորոշում էր տվել, որն անհամատեղելի է կալանքի հետ ու նրան տեղափոխելը ՔԿՀ կարելի է բնութագրել որպես հանցագործություն, որը միտված է մարդուն հասցնել մահվան»,- ասել է Զարուհի Փոստանջյանը։

Փաստաբանը շտապօգնություն էր կանչել Ղուկասյանի համար, սակայն «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի աշխատակիցները թույլ չեն տվել նրանց ներս մտնել։

1/3146
bottom of page