top of page

Լուկաշենկոն ստորագրել է Թրամփի առաջարկած «Խաղաղության խորհրդին» Բելառուսի անդամակցելու փաստաթուղթը

  • Writer: Lilit
    Lilit
  • Jan 20
  • 1 min read

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հանրապետության անունից ստորագրել է փաստաթուղթ՝ Բելառուսի՝ Թրամփի առաջարկած «Խաղաղության խորհրդին» միանալու և խորհրդի կանոնադրության դրույթները կատարելու վերաբերյալ։ Այդ մասին նա հայտարարել է լրագրողների հետ զրույցում, գրում է «Բելտա»-ն։


Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ փաստաթուղթը ստորագրվել է սահմանված ընթացակարգի լիակատար պահպանմամբ։ Նշվում է, որ այդ ընթացակարգը նախապես ներկայացված էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ուղարկված նամակում։

1/3147
bottom of page