top of page

ՄԻՊ աշխատակազմի համար անցկացվել է Գենդերային հավասարության պարգևադրոշմի ներդրման դասընթաց

  • Writer: Lilit
    Lilit
  • 6 days ago
  • 1 min read

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար անցկացվել է Գենդերային հավասարության պարգևադրոշմի (ԳՀՊ) ներդրման վերաբերյալ վերապատրաստման դասընթաց:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը։

Դասընթացն իրականացվել է Գենդերային հավասարության պարգևադրոշմի ներդրման գործընթացի շրջանակներում, որը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պաշտոնապես գործարկվել է 2024 թվականի ապրիլի 9-ին՝ Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես գործարկվելով առաջին անգամ։

Ողջունելով դասընթացի մասնակիցներին՝ Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ գենդերային հավասարության ապահովման աշխատանքների պատշաճ կազմակերպման հարցերը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղություններից և առաջնահերթություններից են:

Դասընթացը վարել են Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (UNDP) գենդերային հավասարության պորտֆելի ղեկավար Ժաննա Հարությունյանը և ՄԱԶԾ գենդերային հավասարության փորձագետ Ժաննա Գևորգյանը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Անդրանիկ Եղոյանը ընդգծել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստումների շարունակականությունը և այդ ուղղությամբ կատարած քայլերը:

Հանդիպման ընթացքում ամփոփվել են գենդերային հավասարության պարգևադրոշմի ներդրման գործընթացի շրջանակներում համատեղ իրականացված աշխատանքները, գենդերային հավասարության պարգևադրոշմի ռազմավարական ուղղություններն, ինչպես նաև նախանշվել է առաջիկայում իրականացվելիք գործողությունների պլանը։

Վերապատրաստման դասընթացը կազմակերպվել է ՄԱԶԾ «Կանայք քաղաքականության, հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Լավ կառավարման հիմնադրամի կողմից:

bottom of page