top of page

«Զայեդ» մրցանակի 500 հազար դոլարը Նիկոլ Փաշինյանը կփոխանցի պետական գանձապետարանի ավանդային հաշվին

  • 2 days ago
  • 1 min read

Նիկոլ Փաշինյանի՝ «Զայեդ» մրցանակաբաշխության շրջանակներում ստացած 500 հազար դոլար մրցանակը կառավարելու համար ՀՀ վարչապետի աշխատակազմը Ֆինանսների նախարարության գանձապետարանում կբացի արտաբյուջետային ավանդային հաշիվ, որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։

Մրցանակային գումարը կփոխանցվի հատուկ բացված հաշվին և կօգտագործվի կառավարության կողմից սահմանված ծախսերի ֆինանսավորման նպատակով։ 

Կառավարությունից հավաստիացնում են, թե որոշման ընդունմամբ կապահովվի մրցանակային միջոցների կառավարման թափանցիկությունը և դրանց նպատակային օգտագործման հնարավորությունը՝ իրականացնելով մուտքերի և ելքերի առանձնացված հաշվառում պետական գանձապետական համակարգի միջոցով։

Հիշեցնենք՝  Նիկոլ Փաշինյանը մրցանակը ստացել է Արաբական Միացյալ Էմիրություններում (Աբու Դաբի) 2026-ի փետրվարի 4-ին։ Այդ օրը Փաշինյանն ու Ալիևը միասին էին մասնակցում մրցանակաբաշխությանը: 1 մլն դոլար մրցանակային ֆոնդը կիսվել է Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի միջև

1/3276
bottom of page