Ալիեւը Ղազախստանի նախարարների հետ խոսել է նաև Հայաստանի հետ կարգավորման գործընթացի, TRIPP-ի մասին
- 3 hours ago
- 1 min read

Ապրիլի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Երմեկ Կոշերբաեւին և տրանսպորտի նախարար Նուրլան Սաուրանբաեւին։
Ալիեւն վստահություն է հայտնել, որ համատեղ ներդրումային հիմնադրամի ներուժը լիովին կօգտագործվի, ընդգծել է, որ մի շարք նախագծեր արդեն մշակման փուլում են, և նշել է Ադրբեջանի և Ղազախստանի ներուժը երրորդ երկրներում համատեղ ներդրումների համար։
Նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ Ղազախստանի արտաքին գործերի և տրանսպորտի նախարարների այցը Ադրբեջան հաջող կլինի։
Զրույցի ընթացքում քննարկվել են Միջին միջանցքը, Անդրկասպյան կանաչ էներգիայի միջանցքը և օպտիկամանրաթելային գծի նախագծերը՝ ընդգծելով, որ Ադրբեջանն ու Ղազախստանը հաջողությամբ համագործակցում են այդ շրջանակներում։
Նշվել է նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի, TRIPP նախագծի դերը, որը «կանցնի Հայաստանով տարածաշրջանային համագործակցության և տրանսպորտային կապի տեսանկյունից»։




















