top of page

Մեկ ամիս չի կարող տևել, որ նրանք այնտեղ մնան, եթե հնարավորությունն իմ ձեռքում լինի. Գագիկ Ծառուկյանը՝ Ադրբեջանում պահվող հայերի մասին

  • 4 days ago
  • 1 min read

Չլուծվող խնդիր աշխարհում չկա, հարկավոր է զբաղվել, դիմել: Այո՛, պետք է Ալեքսանդր Գրիգորևիչ Լուկաշենկոյին էլ դիմել, Վլադիմիր Վլադիմիրովիչին էլ դիմել, Թրամփին էլ դիմել, Մակրոնին էլ դիմել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով գերիների մասին:

«Ամենակարևորն իմացեք՝ հնարավորություն դեպքում մեկ ամիս չի կարող տևել, որ իրենք այնտեղ մնան, եթե հնարավորությունն իմ ձեռքում լինի: Պետք է մոտեցում, պետք է ծանոթություն, պետք է բանակցություն, չլուծվող խնդիր չկա»,-նշել է նա:

1/3396
bottom of page