top of page

Ռուսաստանից սպառնացել են Հայաստանից հետ վերցնել բոլոր արտոնությունները և «նվերները»

  • 4 days ago
  • 1 min read

Ռուսաստանը Հայաստանից հետ կվերցնի բոլոր արտոնություններն ու «նվերները», եթե Երևանը որոշի առաջնորդվել Արևմուտքի կանոններով։ ՌԴ Պետդումայի միջազգային գործերով կոմիտեի առաջին փոխնախագահ Ալեքսեյ Չեպան…

Ռուսաստանը Հայաստանից հետ կվերցնի բոլոր արտոնություններն ու «նվերները», եթե Երևանը որոշի առաջնորդվել Արևմուտքի կանոններով։


ՌԴ Պետդումայի միջազգային գործերով կոմիտեի առաջին փոխնախագահ Ալեքսեյ Չեպան, ՏԱՍՍ-ի հետ զրույցում անդրադառնալով ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի այն հայտարարությանը, թե Մոսկվայի համար անիմաստ է «մարգարիտ նետել» Հայաստանի գործող ղեկավարության առջև, նշել է, որ Ռուսաստանը Հայաստանին կզրկի բոլոր «նվերներից» ու արտոնություններից, եթե Երևանը խաղա Արևմուտքի կանոններով։ Պատգամավորը շեշտել է, որ Երևանը չի կարող միաժամանակ լինել թե՛ ԵԱՏՄ-ում, թե՛ ԵՄ-ում։


 «Նրանք ցանկանում են ստանալ բոլոր արտոնությունները Ռուսաստանից և խաղալ Արևմուտքի կանոններով։ Թող խաղան։ Բայց մենք էլ այդ դեպքում, բնականաբար, հեռացնելու ենք մեր բոլոր նվերները, որոնք տարիներ շարունակ արել ենք [այդ] երկրին։ Եվ Փաշինյանի համար շատ դժվար է լինելու», - նշել է Պետդումայի կոմիտեի առաջին փոխնախագահը։ 


Չեպան անհիմն է համարել Երևանի պնդումներն այն մասին, թե իբր ինչ-որ մեկը դեմ է արտահայտվելու ՀԱՊԿ-ին իրենց անդամակցությանը։ «Ոչ ոք դեմ չի լինի, թող իրենք դուրս գան։ Չեն ցանկանում, թող դուրս գան։ Ոչ ոք ոչ ոքի չի պահում», - հայտարարել է նա։

bottom of page