top of page

Արտակ Շաբոյանը և նրա ընտանիքը հրավիրվել են Գլխավոր դատախազություն․ «Հրապարակ»

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 20, 2024
  • 1 min read
ree

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախկին նախագահ Արտակ Շաբոյանն ու ընտանիքի անդամներն օգոստոսի 23-ին հրավիրվել են գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն, հայտնում է «Հրապարակ»-ը։

«Դատախազությունը Արտակ Շաբոյանին պատկանող գույքի վերաբերյալ ուսումնասիրություն է իրականացրել։

Դատախազություն են հրավիրվել նաեւ նրա կինը` Քրիստինե Եղիազարյանը, մայրը՝ Մարիետա Մանուկյանը, և դուստրը՝ Անի Շաբոյանը։

Նշենք, որ դեռևս հայտնի չէ` ինչ գույքի մասին է խոսքը», - գրում է լրատվամիջոցը։

1/2946
bottom of page