top of page

Թուրքիայում ուժգին հրդեհներ են

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 22, 2024
  • 1 min read
ree

Թուրքիան շարունակում է պայքարել երկրի տարբեր հատվածներում մոլեգնող ուժգին հրդեհների դեմ, գրում է ermenihaber.am-ը։

Այս անգամ այն բռնկվել է երկրի մայրաքաղաքում և շարունակում է ընդլայնվել։ Անկարայի Քըզըլջահամամ շրջանի խոտհարքում բռնկված հրդեհը հասել է Բոլու նահանգի Գերեդե շրջան:

Հրդեհի հետևանքով տարհանվել է Գերեդեի Դեմիրլեր գյուղի բնակչությունը: Այժմ հրդեհի մարման աշխատանքները ընթանում  են, սակայն այն մարել դեռևս չի հաջողվել:

Մարման աշխատանքներում ներգրավված են մեծ թվով հրշեջներ, հատուկ տեխնիկա և 2 ուղղաթիռ:

1/2946
bottom of page