«Նիկոլ Փաշինյանը փորձում է Ադրբեջանի պարտադրանքը որպես սեփական օրակարգ ներկայացնել»․ Ոսկան Սարգսյան
- Lilit

- Aug 23, 2024
- 1 min read

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը փորձում է Ադրբեջանի պարտադրանքը որպես սեփական օրակարգ ներկայացնել․
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հղած շնորհավորական ուղերձում նշել է, որ անկախության և պետականության մասին քաղաքացիների պատկերացումները և ընկալումները փոխվել են։ Դրանով նա փորձում է հիմնավորել սահմանադրության փոփոխությունը, նոր սահմանադրության մեջ Անկախության հռչակագիրը չներառելը։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ սահմանադրության փոփոխության, սահմանադրության մեջ Անկախության հռչակագիրը բացառելը։ 2018 թվականին իշխանության գալով` անցած 6 տարում Նիկոլ Փաշինյանը չգիտե՞ր, որ անկախության և պետականության մասին քաղաքացիների պատկերացումները փոխվել են, սահմանադրության փոփոխության կարիք կա»։




















