Արարատ Միրզոյանն Իգնասիո Կասիսին ներկայացրել է Հարավային Կովկասում վերջին զարգացումները
- Lilit

- Sep 25, 2024
- 1 min read

Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ։
Հանդիպումը տեղի է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում:
Հանդիպման քննարկումների կենտրոնում եղել են տարածաշրջանային անվտանգության հարցերը։
Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում վերջին զարգացումները, այդ թվում՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ ՀՀ կողմից ներդրված ջանքերը։
Արարատ Միրզոյանը ընդգծել է պայմանագրի նախագծի 10-րդ խմբագրության և այդ տարբերակով պայմանագրի ստորագրման առաջարկի՝ ՀՀ կողմից ներկայացման հիմքում դրված կառուցողական մոտեցումը։
Անդրադարձ է կատարվել նաև երկկողմ համագործակցության օրակարգի հարցերի։




















