Տարոն Աճեմօղլուն Նոբելյան մրցանակի է արժանացել
- Lilit

- Oct 14, 2024
- 1 min read

Տնտեսագիտության ոլորտում այս տարվա Նոբելյան մրցանակակիրներն են Տարոն Աճեմօղլուն, Սայմոն Ջոնսոնը և Ջեյմս Ռոբինսոնը, հայտնում է bloomberg.com-ը:
Նրանք հեղինակավոր մրցանակին են արժանացել իրենց հետազոտության համար, թե ինչպես են «հաստատությունները ձևավորվում և ազդում բարեկեցության վրա»:Երեք տնտեսագետները կկիսեն 11 միլիոն կրոն (1,1 միլիոն դոլար) մրցանակը, ասվում է Ստոկհոլմի Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիայի հայտարարության մեջ:Թուրքիայում ծնված հայ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն աշխարհի լավագույն տնտեսագետներից մեկն է, Մանաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) պրոֆեսոր։ Foreign Policy հանդեսը նրան դասել է աշխարհի ամենաազդեցիկ մտածողների շարքում։




















