top of page

Թբիլիսյան խճուղում մեքենաներ են բախվել

  • Writer: Lilit
    Lilit
  • Jan 9
  • 1 min read
ree

Այսօր՝ հունվարի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:40-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Արթուր Գրիգորյանի վարած «Toyota», Վայոց ձորի մարզի բնակիչ 27-ամյա Կարեն Գևորգյանի վարած «Volvo Trailer» մակնիշի կցորդիչով բեռնատարը և Երևանի բնակիչ 51-ամյա Խաչատուր Գասպարանի վարած «Mercedes» մակնշիի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Բախման հետևանքով «Volvo Trailer»-ից դիզվառելիքի արտահոսք է սկսվել: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: 


bottom of page