Փարաքարի նախնական ընտրության արդյունքներով առաջատարը Լյուդվիգ Գյուլնազարյանն է
- Lilit

- Jan 14
- 1 min read

Փարաքարի նախնական ընտրությունների արդյունքների հաշվարկը քիչ առաջ ավարտվեց։ Ըստ նախնախան ընտրությունների արդյունքների՝ 594 ձայնով առաջատար է Լյուդվիգ Գյուլնազարյանը։Հիշեցնենք, ՔՊ Վարչության՝ հունվարի 3-ի նիստում կայացված որոշմամբ Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրություններին մասնակցում էին Արփինե Առաքելյանը, Լյուդվիգ Գյուլնազարյանը, Կարեն Երեմյանը, Մհեր Հարությունյանը, Արման Մնացականյանը, Գոռ Սարիբեկյանը:Նախնական ընտրություններում ամենաշատ ձայներ ստացած թեկնածուն կնշանակվի Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար։




















