top of page

ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները նախատեսվում են հաջորդ շաբաթ. Զելենսկի

  • Writer: Lilit
    Lilit
  • Mar 7
  • 1 min read

ree

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև Սաուդյան Արաբիայում առաջիկա շաբաթվա բանակցությունների մասին։

 «Ուկրաինական և ամերիկյան թիմերը վերսկսել են աշխատանքը, և մենք հուսով ենք, որ հաջորդ շաբաթ կունենանք բովանդակալից հանդիպում», - գրել է Զելենսկին՝ X հարթակի իր միկրոբլոգում։

Զելենսկին նշել է, որ Կիևն աշխատում է «արագ և տևական» խաղաղության հասնելու ուղղությամբ:

«Ուկրաինական և ամերիկյան թիմերը վերսկսել են աշխատանքը, և հույս ունենք, որ հաջորդ շաբաթ մենք բովանդակալից հանդիպում կունենանք։ Ուկրաինան խաղաղության է ձգտում պատերազմի հենց առաջին պահից, և մենք միշտ ասել ենք, որ պատերազմը շարունակվում է միայն Ռուսաստանի պատճառով», - նշված է Զելենսկիի հայտարարության մեջ։

Ուկրաինայի նախագահը միջազգային հանրությանը կոչ է արել ավելի մեծ ճնշում գործադրել Մոսկվայի վրա, որպեսզի վերջինս «ընդունի» պատերազմն ավարտելու անհրաժեշտությունը։

BBC-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ղեկավարը կլինի թագավորությունում, բայց չի մասնակցի բանակցություններին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն իր հերթին ասել է, որ ամերիկյան թիմը ցանկանում է քննարկել խաղաղության հիմնական դրույթները՝ փորձելով վերջ դնել ռուս-ուկրաինական պատերազմին:


1/2944
bottom of page