top of page

Այսօրվանից Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձանա 3-4 աստիճանով

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 23
  • 1 min read
ree

Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։


Օդի ջերմաստիճանն օգոստոսի 23-24-ին աստիճանաբար կբարձանա 3-4 աստիճանով։


Երևան քաղաքում ևս օգոստոսի 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։


Գերատեսչությունից զգուշացնում են, որ օգոստոսի 22-27-ին Շիրակում, Կոտայքում, Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում, ինչպես նաև Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

1/2942
bottom of page