top of page

Դոնարուման տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 2
  • 1 min read

ree

«Մանչեսթեր Սիթին» իր պաշտոնական կայքում հայտարարել է ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի տրանսֆերի մասին։ Կողմերը 5 տարվա պայմանագիր են կնքել՝ մինչև 2030 թվականի ամառը։

Transfermarkt պորտալի տվյալներով՝ «քաղաքայինները» իտալացու տրանսֆերի համար փարիզյան ակումբին վճարել են 30 միլիոն եվրո։

Դոնարուման ՊՍԺ-ում հանդես էր գալիս 2021 թվականից՝ ֆրանսիական ակումբի հետ նվաճելով 10 տիտղոս, այդ թվում՝ 2024/25 մրցաշրջանի Չեմպիոնների լիգան։

Անցած մրցաշրջանում իտալացին ՊՍԺ-ի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 47 խաղում 17 անգամ անառիկ է պահել սեփական դարպասը։

1/2937
bottom of page