Նուբարաշենի աղբավայրում հրդեհ էր. Ավինյանն անձամբ կառավարում է իրավիճակը. «Ժողովուրդ»
- Lilit

- Oct 11
- 1 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ առավոտից ահազանգեր ստացվեցին, որ Նուբարաշենի աղբավայրը այրվում է, ծուխն ընդգրկել է հարակից թաղամասերը, նշմարվել է օդի աղտոտվածության բարձրացում։
Այլ աղբյուրների տվյալներով՝ հրդեհը բռնկվել է շուրջ 1000 հեկտար տարածքում, եւ մարելու փորձերը շարունակվում են՝ ջրառային եւ հողային աշխատանքներ իրականացնելով։
Երեկ արտառոց քայլով աչքի ընկավ Տիգրան Ավինյանը. նա անձամբ այցելեց սուպերգարշահոտ այդ տարածք՝ իրավիճակը ստուգելու համար։ Ինչ խոսք, նրա ներկայությունը ցուցադրում է արագ արձագանք եւ պատասխանատվության զգացում քաղաքի ու նրա բնակիչների նկատմամբ, սակայն մյուս կողմից փաստում է նրա՝ ենթակաների ու պետական այլ կառույցների իրավիճակի վերաբերյալ պակաս տիրապետելու մասին նաեւ, ինչը ստիպում է քաղաքապետին անձամբ գնալ աղբավայր ու տեղում ցուցումներ տալ կրակը մարող ուժերին։
Այն, որ Երեւանի քաղաքապետը կտրվեց հարմարավետ աշխատասենյակից ու գնաց աղբավայր, գովելի է, եւ այս իմաստով Ավինյանի քայլը բացառիկ էր:
Ի դեպ, երեկ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ «Նուբարաշենի աղբավայրում 4 հոգի հսկողություն իրականացնողներին հասարակական կարգից եւս 6 հոգի կմիանա, «շլագբաում» կդրվի, հստակ մեքենայի համարով ու անունով կիմանանք` ով է մտնում, ով է դուրս գալիս»»։




















