top of page

«Օրումեջ սպանություններ են». Տիգրան Աբրահամյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 13
  • 1 min read
ree

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Օրումեջ սպանություններ են` զույգերով, փողոցում, դաշտերում, Եկեղեցում, տո էլ ինչ անհավանական ձև ու տեղ կա` փորձում են:


Չես հասկանում, թե ուր են ՆԳՆ-ն, քննչականը, դատախազությունն իրենց ղեկավարներով:


Փարաքարն էլ չեմ ասում. արդեն սերիական հանցագործությունների է վերածված` սպանություններ, «ռազբոռկաներ», թշնամության խորացում ու կողքից նայող իրավական համակարգ:


Մեկը մի բաժնի պետ է հանում, մյուսը` մի վարչության պետ, երրորդին տեղափոխում են, իսկ համակարգի առաջին դեմքերը միայն բանծիկ կտրելու, մեդալներ բաժանելու, նոր ծառայողականներ ստանալու արարողություններին են մասնակցում:


Ամենակարևորը` անհոգ, ինքնագոհ, ինքնահավան, կարծես այս ամենն իրենց պատասխանատվության դաշտում չէ»:

1/2937
bottom of page