top of page

Օտարերկրյա պետհամարանիշով մեքենան որքան ժամանակով կարող է շահագործել Հայաստանում. ՊԵԿ

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 17
  • 1 min read
ree

Օտարերկրյա քաղաքացին օտարերկրյա պետհամարանիշով մեքենան որքա՞ն ժամանակով կարող է շահագործել Հայաստանում։ Այս մասին այսօր հայտարարություն է տարածել Պետական եկամուտների կոմիտեն:



«Եթե ձեր անձնական օգտագործման տրանսպորտային միջոցը  գրանցված է երրորդ երկրում այսինքն որևէ օտարերկա երկրում, ապա ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 264-րդ հոդվածի համաձայն՝ ԵԱՏՄ մաքսյաին տարածք՝ այդ թվում ՀՀ տարածք ավտոմեքենան ժամանակավոր կարող եք ներմուծել՝ մինչև մեկ տարի ժամկետով»,- ասված է հայտարարության մեջ:


ՊԵԿ-ից նշում են, որ նշված ընթացակարգը վերաբերում է ինչպես օտարեկրա քաղաքացիություն ունեցող ֆիզիկական անձանց՝ այնպես էլ ԵԱՏՄ պետության անդամ քաղաքացիներին, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներին:


ԵԱՏՄ պետության անդամ քաղաքացիները և ՀՀ քաղաքացիները կկարողանան ժամանակավոր ներմուծել միայն այն դեպքում եթե մաքսային ձևակերպման ընթացքում ներկայացնեն մաքսատուրքերի և հարկերի պարտավորությունների դրամական ապահովում՝ այսինքն դեպոզիտ թողնեն:

1/2942
bottom of page