top of page

Սերժ Սարգսյանի ու նախկին իշխանությունների բերած 5-6 մլրդի uպառազինnւթյnւնը դու՝ Նիկոլ, հանձնեցիր Ադրբեջանին, որը մեզ ցույց տվեց Ալիևը Բաքվի պարադի ժամանակ․ Շարմազանով

  • Writer: Lilit
    Lilit
  • 2 hours ago
  • 1 min read
ree

Սերժ Սարգսյանի ու նախկին իշխանությունների բերած 5-6 մլրդի զենքերը դու՝ Նիկոլ, հանձնեցիր Ադրբեջանին, որը մեզ ցույց տվեց Ալիեւը Բաքվի պարադի ժամանակ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:

,Զենք ցույց տվող ես, 5-6 մլրդի զենքերը չհանձնեին հակառակորդին։

Մի բան էլ իմացի,քո ղեկավարած երկիրը ատոմային բոմբ էլ ունենա, դատապարտված է պարտության, քանի որ զենքի կրառման համար լեզուն չի օգնում։

Վառ ապացույցն «Իսկանդեր»-ի չկիրառումը 44-օրյա պատերազմի վճռական պահին»,-գրել  է նա։

Հիշենցենք, որ ավելի վաղ Փաշինյանը գրել էր․ ,Մտածեցի մեր քաղաքացիները կնեղվեն, որ ՏՊԼ–ին, ՔՌ–ին եւ ՍՍ–ին առաջարկում եմ ցույց տալ վերջին տարիներին մեր ձեռք բերած սպառազինությունը եւ տեխնիկան, ինժեներական նորարարությունները, իսկ քաղաքացիներին չեմ առաջարկում։

Համաձայն եմ, արդար չի։

Հետեւաբար՝ ՀՀ քաղաքացիների ցանկացած 50 հոգանոց խմբի (խմբերի), ով կհամաձայնվի կոնֆիդենցիալության պայմանների պահպանմանը, պատրաստ ենք ցույց տալ վերջին տարիներին մեր ձեռք բերած սպառազինությունը եւ տեխնիկան, ներկայացնել ինժեներական նորարարությունները»։

1/2944
bottom of page