top of page

Արսեն Թորոսյանն աղքատության ոչ համադրելի թվեր է համեմատել և ռեկորդային ցուցանիշներ արձանագրել. Hetq.am

  • Writer: Lilit
    Lilit
  • 1 hour ago
  • 1 min read

ree

Հայաստանում աղքատության մակարդակը 2024 թվականին 21.7% է եղել, իսկ ծայրահեղ աղքատության մակարդակը՝ 0.6%։ Աղքատ է համարվել այն քաղաքացին, որի ամսական սպառումը չի գերազանցել 53 420 դրամը։  Գրում է Հետքը:

Վիճակագրական կոմիտեն (ՀՀ ՎԿ) հրապարակել է աղքատության տվյալների հակիրճ զեկույցը: Այստեղ տողատակում նշված է, որ 2024 թվականի հաշվարկներում մեթոդաբանական փոփոխություններ են կատարվել, հետևաբար՝ 2024-ի տվյալները համադրելի չեն այս պահին հրապարակված ավելի վաղ տարիների հետ, և  առայժմ չենք կարող ասել՝ նախորդ տարվա համեմատ աղքատությունն աճե՞լ, թե՞ նվազել է։

Վիճկոմիտեն խոստանում է 2024 թվականի աղքատության ավելի ընդարձակ զեկույցում, որը կհրապարակվի մինչև այս տարվա նոյեմբերի վերջ, ներկայացնել նաև 2022-2023 թվականների վերանայված ցուցանիշները, որոնք արդեն հնարավոր կլինի համեմատ 2024-ի հետ:

Սոցապնախարարը համադրել է անհամադրելին և եզրակացրել, որ Հայաստանում 2024-ին աղքատության ցուցանիշը նվազել է 2 տոկոսային կետով

Վիճակագրական կոմիտեն 2024-ի աղքատության հակիրճ տվյալները հրապարակել է երեկ՝ նոյեմբերի 11-ին։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը շատ չանցած ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այդ տվյալներին։ Նրա հաշվարկներով՝ մեկ տարում աղքատության մակարդակը 2 տոկոսային կետով նվազել է։ Այս համեմատությունը, ինչպես տեսանք վերևում, մեթոդաբանական առումով սխալ է։ 

1/2953
bottom of page