top of page

«Ասաց՝ ափսոս էր այդ 20 րոպեն». Անդրանիկ Քոչարյանը՝ Փաշինյանի կողմից իրեն հանդիմանելու մասին

  • Writer: Lilit
    Lilit
  • 1 hour ago
  • 1 min read
ree

Այս տեխնիկական խնդիրը քարտուղարության աշխատակիցների թերացման պատճառով պետք է տեղի չունենար։ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով նիստին իր ուշացմանն ու ընդմիջում հայտարարվելուն։

Հարցին՝ վարչապետ Փաշինյանը ինչ է ասել իր ուշացման հետ կապված, Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց. «Ասաց, որ ափսոս էր էս 20 րոպեն։ Ես էլ եմ կարծում, որ այդ 20 րոպեն ափսոս էր։ Քարտուղարության պարտականությունն է՝ տեղյակ պահել, որ հաջորդ ելույթը Դուք եք, բայց տեղյակ չի պահել»,– նշեց Քոչարյանը՝ խոստանալով իր ելույթում ևս անդրադառնալ թեմային։

Նշենք, որ Այսօր ԱԺ–ում 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումն անակնկալ ընդմիջվեց 20 րոպեով, որովհետև դահլիճում չէր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որն այդ պահին պիտի զեկույցով հանդես գար։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն միանգամից հայտարարեց ընդմիջում։

Դահլիճում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ կոշտ էր արձագանքել Անդրանիկ Քոչարյանի բացակայությանը։ Տեսանյութում երևում է, որ Անդրանիկ Քոչարյանը մեղայականով մոտենում է վարչապետին, սակայն վերջինս հանդիմանանքով է խոսում և լքում է դահլիճը՝ բոյկոտելով Անդրանիկ Քոչարյանի ելույթը։

1/2954
bottom of page