top of page

Ավինյանի մտերիմների կողմից իրականացված կոռուպցիայի վերաբերյալ իմ արած բացահայտումից հետո իշխանությունը պատրաստվում է ինձ կալանավորել կամ իմ դեմ հարուցել քրեական գործ․ Չախոյան

  • Writer: Lilit
    Lilit
  • 5 minutes ago
  • 1 min read

ree

23 օր առաջ, Տիգրան Ավինյանի մտերիմների կողմից իրականացված կոռուպցիայի վերաբերյալ իմ արված բացահայտումից հետո, ինձ հասած տեղեկությունների համաձայն՝ իշխանությունը պատրաստվում է ինձ կալանավորել կամ իմ դեմ հարուցել ծանր, շինծու քրեական գործ, որպեսզի ես լռեմ։ Այս մասին գրել է ակտիվիստ Արթուր Չախոյանը:

«Այդ հրահանգը պայմանավորված է գալիք 2026թ. ընտրություններով, քանի որ իմ փաստաթղթերով հիմնավորված և անհերքելի կոռուպցիոն բացահայտումները լուրջ հարված են հասցնում ՔՊ-ի վարկանիշին՝ ինչպես դա եղավ 2023թ․ քաղաքապետի ընտրությունների ժամանակ, երբ Տիգրան Ավինյանի վարկանիշը կտրուկ անկում ապրեց։

Հիմա ասեմ, թե ինչում է կայանում իսկական ընդդիմադիրի և ՔՊ-ականի միջև առկա «արդարադատությունը».

եթե օրը ցերեկով ՔՊ-ականի վրա հինգ հոգով հարձակվեն ու հեռախոսը գողանան, մի րոպե հետո բոլոր հարձակվողները կձերբակալվեն և երկու ամսվա կալանք կստանան։

Բայց եթե նույնը տեղի ունենա ընդդիմադիրի հետ՝ ինչպես իմ դեպքում, որը տեղի ունեցավ 23 օր առաջ, իրավապահ համակարգը ձևացնում է, թե ոչինչ չի պատահել։ Գործը փորձում են ծածկադմփոց անել՝ կարծես ոչ ոք ինձ վրա չի հարձակվել, և ոչ էլ հեռախոս է գողացվել։

Պատճառը պարզ է՝ հարձակվողները Տիգրան Ավինյանի մտերիմներն են։

Այսինքն՝ ընդդիմադիրին իշխանությանը քննադատելու համար կարող են երկու ամսով կալանավորել, բայց երբ իշխանամետների շրջապատից հինգ հոգով հարձակվում են ու գողություն են անում՝ իրավապահ համակարգը լռում է։

Սա է այսօրվա «արդարադատությունը» Հայաստանում, երբ ինձ՝ կոռուպցիա բացահայտողիս, փորձում են լռեցնել պետական ապարատի ճնշումների ներքո՝ «сфабрикованный» շինծու մեղադրանքներով, միայն թե ՔՊ-ի վարկանիշը անկում չապրի»,- գրել է նա:

1/2954
bottom of page