Ցեղասպանության ճանաչումից չես կարող հրաժարվել. Նարեկ Կարապետյան
- Lilit

- 1 hour ago
- 1 min read

Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքում գրել է.
«Գիտե՞ք, թե ինչն է ստորացուցիչ. ԱՄՆ փոխնախագահը գնում է Ծիծեռնակաբերդ, և Հայաստանի հպարտ-հպարտ խոսացող ոչ մի պաշտոնյա «դուխ» չի անում նրան ուղեկցել, քանի որ վախենում են թուրքերին չհաճոյանալուց։
Որ ԱՄՆ փոխնախագահին, խնդրել են ջնջել Ցեղասպանության մասին իր հիշատակումը, չնայած որ գործիչը ինքն է ցանկացել այցելել Ծիծեռնակաբերդ։
Կոնգրեսի խոսնակ Փելոսին, ում մենք նույն կերպ, ինչպես Վենսին, ընդունել ենք, ասել է, որ հիշատակման ջնջումը «Խորապես հիասթափեցնող է»։
Մենք պահանջում ենք Փաշինյանից. մեր ազգային արժանապատվությունը վաճառքի ենթակա չէ։ Միլիոնավոր զոհերի խեղված ճակատագրերը քաղաքական խաղ չեն՝ քո իշխանությունը պահելու համար։ Ցեղասպանության ճանաչումից չես կարող հրաժարվել։
Եթե չես կարողանում օգուտ տալ, գոնե մի՛ վնասիր. կգա ուժեղ ղեկավար և կկարգավորի այն, ինչ դու փչացրել ես»։
Գրառմանը կից` Նարեկ Կարապետյանը հրապարակել է Ծիծեռնակաբերդի լուսանկարը:




















