top of page

Նիկոլ Փաշինյանը ողջունել է Առաջնորդության համաշխարհային հիմնադրամի նախագահի այցը Հայաստան

  • Writer: Lilit
    Lilit
  • 3 days ago
  • 1 min read

ree

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Առաջնորդության համաշխարհային հիմնադրամի նախագահ, Նոր Զելանդիայի նախկին վարչապետ, ՄԱԿ զարգացման ծրագրի նախկին ղեկավար Հելեն Քլարկին։

Վարչապետը ողջունել է վերջինիս այցը Հայաստան և բարձր գնահատել Առաջնորդության համաշխարհային հիմնադրամի գործունեությունը։ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ հիմնադրամի հետ կստեղծվի սերտ համագործակցություն։

Հելեն Քլարկը նշել է, որ Հայաստանում է՝ «Հանքարդյունաբերության ոլորտների թափանցիկության նախաձեռնության» (EITI) խորհրդի հանդիպմանը մասնակցելու համար և նշել, որ հիմնադրամի նպատակն է աջակցել ժողովրդավարական քաղաքական առաջնորդությանը և լավ կառավարմանը՝ նախկին առաջնորդների փորձը հասանելի դարձնելով ներկայիս առաջնորդների համար։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային տնտեսական համագործակցության ընդլայնման և հաղորդակցային ուղիների ապաշրջափակման հետ կապված հարցերը, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» և TRIPP նախաձեռնությունները։

1/2980
bottom of page