top of page

«Քննարկեցինք Կարս-Գյումրի երկաթուղային հաղորդակցության վերաբացման հնարավորությունները»․ Գևորգ Պապոյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 29
  • 1 min read
ree

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ստամբուլում հանդիպեցի Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլիի հետ։


Երկուստեք կարևորեցինք Հայաստան-Թուրքիա կանոնավոր շփումները և վերահաստատեցինք երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը։


Իր հերթին Թուրքիայի նախարարը բարձր գնահատեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին այցելությունը Թուրքիա՝ ընդգծելով դրա դրական ազդեցությունը երկկողմ հարաբերությունների զարգացման համար։


Քննարկեցինք Կարս–Գյումրի երկաթուղային հաղորդակցության վերաբացման հնարավորությունները, TRIP ծրագրի միջոցով առաջացող տնտեսական, լոգիստիկ և առևտրային նոր հնարավորությունները երկու երկրների համար։


Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել շուկաների դիվերսիֆիկացման, լոգիստիկ նոր ուղիների ձևավորման, փոխադարձ տնտեսական հետաքրքրությունների ընդլայնման հնարավորություններին։


Քննարկվել են նաև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր, մասնավորապես՝ գյուղապահովագրության, կարկտահարության և կենդանիների հիվանդությունների դեմ համատեղ պայքարի վերաբերյալ։


Հանդիպմանը մասնակցել է նաև BSEC-ում ՀՀ-ի մշտական ներկայացուցիչ Նաիրի Պետրոսյանը»։

1/3032
bottom of page