top of page

Ջումայանը ՀԱՊԱԿ տնօրենի ԺՊ է նշանակվել «Հանրային ծառայության մասին» օրենքի Խախտումո՞վ

  • Writer: Lilit
    Lilit
  • Dec 1, 2025
  • 1 min read

Անահիտ Ավանեսյանը այսօր  Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի թիմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Ջումայանին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան, «Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը։

«Հավանաբար տիկին Ավանեսյանը չգիտի, որ Հայաստանում կա «Հանրային ծառայության մասին» օրենք, և այդ օրենքի 32-րդ հոդվածի 7-րդ կետով պաշտոնից ազատվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում արգելվում է ընդունվել աշխատանքի այն գործատուի մոտ կամ դառնալ այն կազմակերպության աշխատողը, որի նկատմամբ պաշտոնատար անձը իր պաշտոնավարման վերջին մեկ տարվա ընթացքում իրականացրել է անմիջական հսկողություն։

Իսկ եթե «գիտի, բայց…» այդուհանդերձ նման նշանակում է արվել, ապա դա արդեն իրավապահների գործն է», - գրել է նա։

Հիշեցնենք, որ ՀԱՊԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար օգոստոսի 26-ին կայացած մրցույթում հաղթող չէր եղել։ Նոր մրցույթը  կանցկացվի 2025 թվականի դեկտեմբերի 4-ին ժամը` 10․30-ին:

1/3147
bottom of page