top of page

TRIPP-ը «Զանգեզուրի միջանցք» չէ. Ռուբինյանը հակադարձում է Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդականին

  • Writer: Lilit
    Lilit
  • 4 hours ago
  • 1 min read

ree

«TRIPP-ը «Զանգեզուրի միջանցքը» չէ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի այն հայտարարությանը, թե «այս նախագիծը որևէ կերպ չի տարբերվում «Զանգեզուրի միջանցքից», և Իրանը կտրականապես դեմ է դրան, ինչպես ընդդիմացել է «Զանգեզուրի միջանցքին»»։

«TRIPP-ը բիզնես նախագիծ է, որը գործելու է ՀՀ-ի ամբողջական ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու իրավազորության ներքո և հավասարության սկզբունքներով»,- ասաց Ռուբինյանը։

Նա նշեց, որ իրենք իրանցի գործընկերների հետ մշտապես կապի մեջ են, հաշվի են առնում հարցի նկատմամբ նրանց զգայնությունները և շահերը։ «Իրանի ԱԳՆ-ն բազմիցս նշել է, որ իրենց կարմիր գծերը հաշվի են առնվում և հնարավորություններ են ստեղծվում իրենց համար. ես կարծում եմ՝ այս հայտարարությունները ուժի մեջ են»,- ասաց նա։

Ռուբինյանը շեշտեց, որ ցանկացած երկրի պաշտոնական տեսակետ հայտնում է ԱԳՆ-ն, և այս դեպքում իրենք հաշվի են առնում հենց Իրանի ԱԳՆ-ի հայտարարությունները։

Նա հավելեց, որ Հայաստանի և Իրանի շահերը մեծամասամբ համընկնում են։ «Նաև Հայաստանի կարմիր գիծն է, որ ՀՀ-ով արտատարածքային միջանցք չի լինելու»,-եզրափակեց ԱԺ փոխնախագահը։

1/3035
bottom of page