top of page

«Հրապարակ». Պետության հաշվին վոյաժների մեկնող «տուրիստական խումբ» է ձեւավորվել. Ովքեր են խմբում

  • Writer: Lilit
    Lilit
  • 3 hours ago
  • 1 min read

ree

«Հրապարակ» թերթը գրում է. «Հակակոռուպցիոն կոմիտեն մի տողանոց հաղոր­դագրություն է տարածել. «ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը մասնակցում է դեկտեմբերի 15-19-ը Դոհայում (Կատար) ընթացող ՄԱԿ-ի` Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասնակից պետությունների 11-րդ համաժողովին (CoSP11)»։ Կից լուսանկարից երեւում է, որ պատվիրակության կազմում են նաեւ ԲԴԽ նախագահը, արդարադատության նախարարը:

Ի դեպ, այս անձինք հաճախ են համատեղ գործուղումների մեկնում` հավանաբար, արդեն պետության հաշվին վոյաժների մեկնող «տուրիստական խումբ» է ձեւավորվել, միմյանց միջեւ կոնտակտ է ստեղծվել: Բայց մենք տեղեկացանք, որ չնայած համաժողովի թեման եղել է հակակոռուպցիոն պայքարը, սակայն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ելույթ չի ունեցել, նա միայն ծափ տվողի դերում է եղել․ ելույթ ունեցել է պատվիրակության ղեկավար Սրբուհի Գալյանը: Թե ինչ են նստում այս վոյաժները մեր պետության վրա, արդեն ոչ մեկին չի հետաքրքրում:

Մենք նկատեցինք նաեւ, որ պատվիրակության մյուս անդամներն իրենց պաշտոնական էջերում որեւէ տեղեկատվություն այս մասին դեռ չեն հաղորդել:

1/3036
bottom of page