top of page

Վարչապետի խոսնակը հանդես է եկել հայտարարությամբ

  • Writer: Lilit
    Lilit
  • Dec 21, 2025
  • 1 min read

Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 21-22-ին աշխատանքային այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնությունում: Այս մասին հայտարարել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։


«Վարչապետը դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:



Դեկտեմբերի 22-ին կկայանա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը»,- ասվում է հայտարարության մեջ:


Հավելենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին սպասում են Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովում

1/3147
bottom of page