top of page

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին (Տեսանյութ)

  • Writer: Lilit
    Lilit
  • 2 hours ago
  • 1 min read

ree

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն:



Վարչապետին Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում դիմավորել են Լենինգրադի շրջանի նահանգապետի տեղակալ Յարոսլավ Սեռովը և Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Բորիս Պյոտրովսկին:

Վարչապետ Փաշինյանն այսօր կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առանձին շփում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ 


1/3047
bottom of page